Արթուր Մկրտչյանի բլոգ

Ամեն ինչ Հայաստանի մասին: Համահայկական և համամարդկային տարբեր խնդիրների քննարկում, տարատեսակ կարծիքների, տեսկետների, իրադարձությունների և նորությունների վերլուծություն: Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածների հրապարակում ու վերլուծում:

среда, 18 января 2012 г.

Չվճարվող աշխատավարձեր


  Վերջին  ժամանակներում,  այս  էլ  քանի  անգամ  լսում  եմ,  որ  տարբեր  հիմնարկների  աշխատողներ  դուրս  են  եկել  փողոց  և  պահանջում  են  իրենց  չվճարված  աշխատավարձերը:
  Տարբեր  հիմնարկներ  իրենց  աշխատողներին  մինչև  5-6  ամսվա  աշխատավարձի  պարտք  ունեն:  Ես  չեմ  ցանկանում  խոսել  մասնավոր  դեպքերի  մասին  և  հետևաբար  առանձին  անուններ  չեմ  նշի:
  Կուզենայի  խոսել  բուն  երեևույթի  մասին,  որը  կարծես  թե  մեր  երկրում  դարձել  է  սովորական:  Հետաքրքիրն  այն  է,  որ  մեկ  կամ  երկու  ամսվա  աշխատավարձի  համար  ոչ  ոք  իր  բողոքի  ձայնը  չի  բարձրացնում:  Այդ  դեպքում  ինչի  համար  է  բողոքում  աշխատողը,  երբ  պարտքի  չափը  հասնում  է  հինգ,  կամ  վեց  ամսվա:  Շատ  խելք  պետք  չէ  ունենալ,  որպեսզի  հասկանալ  սրա  պատճառը:  Այսպես  ասած  համբերում  ենք  այնքան  մինչև  <<դանակը  ոսկորին  է  հասնում>>:
  Աշխատողները,  առհամարվելով  իրենց  հիմնարկների  սեփականատերերի  և  ղեկավարների  կողմից,  փորձում  են  իրենց  խնդիրները  լուծել  մեր  երկրի  կառավարության  միջոցով:  Արդյունքում  ստացվում  է,  որ  գործատուների  լկտիությունը  հասել  է  այն  մակարդակի  որ  առանց  կողմնակի  միջամտության  աշխատավարձ  կարող  են  ընդհանրապես  չվճարել: 
  Արդյունքում  կառավարության  միջամտությունից  հետո  աշխատողներին  վճարվում  է  մեկ  կամ  լավագույն  դեպքում  երկու  ամսվա  աշխատավարձ:  Այս  ամենից  հետո  հեռուստատեսությամբ  մեր  կառավարությունը  գովերգում  է  ինքն  իրեն,  որ  վճարվեց  մեկ  ամսվա  աշխատավարձ:  Հետո  գալիս  է  այն  պահը  երբ բոլորը  գոհ  են  և  երջանիկ: 
  Ինչպես  շատ  երկրներում,  այնպես  էլ  մեզ  մոտ  կառավարությունն  ունի  տարբեր  ինստիտուտներ  պաշպանելու  համար  իր  ժողովրդի  շահերը,  մեզ  մոտ  մեղմ  ասած  այս  ինստիտուտները  անգործության  են  մատնված: 
  Չնայած  այս  ամենին  մենք  մեզ  համարում  ենք  Եվրոպական  ընտանիքի  պետություն:

воскресенье, 8 января 2012 г.

Անկախ Հայաստան


Անցած  դարավերջին  փլուզվեց  մինչ  այդ  գոյություն  ունեցած  ամենամեծ  ու  ամենահզոր  միությունը:
  Հայ  ժողովուրդը  առաջինն  էր,  որ  սկսեց  պայքարել  իր  անկախության  համար  և  ի  վերջո  1991 թվականին  ստեղծեց  անկախ  Հայաստանի  Հանրապետությունը:  Կատարվեց  հայերի  դարավոր  ու  ամենանվիրական  ցանկությունը` անկախ  Հայաստանի  ստեղծումը:  Ես  ինքս, քիչ  թե  շատ  տեղյակ լինելով  պատմության  այդ  հատվածին,  Սովետական  Միության  փլուզման  սկիզբը  համարում  եմ  հենց  Հայաստանի  անկախացումը:  Բազմիցս  եմ  լսել  կարծիքներ  այն  մասին,  որ  միևնույն  է  Սովետական  Միությունը  սպառել  էր  իրեն  և  մի  օր  պիտի  տեղի  ունենար  վերջինիս  մասնատումը:  Եթե  նույնիսկ  այդ  ամենը  այդպես  էր,  անժխտելի  իրողություն  է  այն  փաստը,  որ  հենց  հայերը  սկսեցին  Սովետական  Միության  քայքայման  գործընթացը:  Մեր  ժողովրդի  միասնականության  ու  կամքի  շնորհիվ  էր  որ  այդ  ժամանակվա  կենտրոնական  իշխանությունները  վերջապես  տեղի  տվեցին,  ու  Հայաստանի  Սովետական  Հանրապետությունը  հռչակվեց  անկախ:

суббота, 7 января 2012 г.

Տիգրան Մեծ


Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ)  (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:

четверг, 5 января 2012 г.

Հայաստան


Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ):
ՀՀ բաժանվում է 11 միավորների` 10 վարչական մարզերի և մայրաքաղաք Երևանը: Մակերեսով ամենամեծ մարզը Գեղարքունիքն է, ամենափոքրը` Արմավիրը: Բնակչության թվով առաջինը (չհաշված Երևանը) Լոռին, վերջինը՝ Վայոց Ձորը:
ՀՀ տարածքի ամենանեղ մասը մոտ 40կմ է, իսկ ամենալայն կենտրոնական մասը ավելի քան 200կմ: Տարածքի ամենամեծ ձգվածությունը 360կմ է, պետական սահմանի երկարությունը` 1400կմ:
Հայաստանին սահմանակցում են 4 պետություններ: Ամենաերկար սահմանը Ադրբեջանի հետ է, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Վրաստանի, չորրորդը` Իրանի: