Ամեն ինչ Հայաստանի մասին: Համահայկական և համամարդկային տարբեր խնդիրների քննարկում, տարատեսակ կարծիքների, տեսկետների, իրադարձությունների և նորությունների վերլուծություն: Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածների հրապարակում ու վերլուծում:

воскресенье, 8 января 2012 г.

Անկախ Հայաստան


Անցած  դարավերջին  փլուզվեց  մինչ  այդ  գոյություն  ունեցած  ամենամեծ  ու  ամենահզոր  միությունը:
  Հայ  ժողովուրդը  առաջինն  էր,  որ  սկսեց  պայքարել  իր  անկախության  համար  և  ի  վերջո  1991 թվականին  ստեղծեց  անկախ  Հայաստանի  Հանրապետությունը:  Կատարվեց  հայերի  դարավոր  ու  ամենանվիրական  ցանկությունը` անկախ  Հայաստանի  ստեղծումը:  Ես  ինքս, քիչ  թե  շատ  տեղյակ լինելով  պատմության  այդ  հատվածին,  Սովետական  Միության  փլուզման  սկիզբը  համարում  եմ  հենց  Հայաստանի  անկախացումը:  Բազմիցս  եմ  լսել  կարծիքներ  այն  մասին,  որ  միևնույն  է  Սովետական  Միությունը  սպառել  էր  իրեն  և  մի  օր  պիտի  տեղի  ունենար  վերջինիս  մասնատումը:  Եթե  նույնիսկ  այդ  ամենը  այդպես  էր,  անժխտելի  իրողություն  է  այն  փաստը,  որ  հենց  հայերը  սկսեցին  Սովետական  Միության  քայքայման  գործընթացը:  Մեր  ժողովրդի  միասնականության  ու  կամքի  շնորհիվ  էր  որ  այդ  ժամանակվա  կենտրոնական  իշխանությունները  վերջապես  տեղի  տվեցին,  ու  Հայաստանի  Սովետական  Հանրապետությունը  հռչակվեց  անկախ:

  Անկախության  ճանապարհը  հայերի  համար  հեշտ  չէր:  Դեռ  1988  թվականի  դեկտեմբերի  7- ին  Սպիտակի  երկրաշարժը  շատերցս  խլեց  մեր  բարեկամներին,  հարազատներին,  ընկերներին  ու  մտերիմներին:  Անկախության  հաստատումով  սկսվեց  պարտադրված  պատերազմը:  Հակառակորդի  հետ  համեմատած  մեր  հնարավորությունները  հուսադրող  չէին: Հայաստանը  գտնվում  էր  շրջափակման  մեջ,  Արցախը  հայաստանին  կապող  ցամաքային  ճանապարհներ  չկային:  Այս  ամենին  գումարած  հակառակորդի  մարդկային  ռեսուրսներն  ու  ռազմական  տեխնիկան  զգալիորեն  գերազանցում  էին  մեր  ունեցածը:  Պատերազմական  գործողությունների  սկզբում (մինչև  Ադրբեջանի  առանձնանալը  Սովետական  Միությունից)  հայկական  կամավորական  ջոկատների  դեմ  Ադրբեջանական  օմոնի  կողքին  կռվում  էին  նաև  Սովետական  Միության  բանակի  ստորաբաժանումներ: 
  Դժվար  է  հավատալ  այն  փաստին  որ  մենք  հաղթեցինք  այդ  պատերազմում:  Այդ  հաղթանակով  Ադրբեջանի  ղեկավարնությանը  ստիպեցինք  ղարաբաղյան  հարցը  տեղափոխել  բանակցային  փուլ,  որտեղ  մեր  դիվանագիտական  խմբերը  հանդես  են  գալիս  հաղթող  պետության  դիրքերից:
  
Ինչ  տվեց  անկախությունը  մեզ. 

Անկախության  հաստատումից  հետո  Հայկական  պետության  ճակատագիրը  տնօրինելու  էինք  մենք`  հայերս: 
  Հայաստանը  դարձավ  ՄԱԿ-ի  և  այլ   միջազգային  կառույցների  լիիրավ  անդամ:  Հայաստանը  ունեցավ  իր  սահմանադրությունը  և  օրենքները,  հաստատվեցին  ու  սկսեցին  կամաց  կամաց  զարգանալ  ժողովրդավարական  կարգեր,  ստեղծվեց  ժողովրդի  կողմից  ընտրված  իշխանություն,  հաստատվեցին  տարբեր  մակարդակի  հարաբերություններ  մյուս  պետությունների  և  պետությունների  դաշինքների  հետ,  ստեղծվեց  ազգային  բանակ,  պետական  մակարդակով  կապեր  հաստատվեցին  հայկական  սփյուռքի  համայնքների  հետ  և  այլն:
  Այդուհետ  հայ  մարզիկները  տարբեր  միջազգային  հարթակներում  հանդես  պիտի  գային  հայկական  Եռագույնի  ներքո:  Տարբեր  միջազգային  մրցույթներում  հնչեցնելով  մեր  հիմնը:

Ինչ  խլեց  անկախությունը  մեզանից.

Սովետական  միությունը  համարվում  էր  աշխարհում  իր  լուրջ  տեղը  ունեցող  երկիր:  ՈՒներ  հզոր  տնտեսություն,  մարդկային,  մտավոր  ու  բնական  ռեսուրսներ:  Հայաստանը  ուներ  իր  լուրջ  մասնաբաժինը  այդ  հսկայական  տերության տնտեսության  մեջ:  Հայաստանում  այն  ժամանակ  զարգացած  էր  հատկապես  արդյունաբերությունը:
  Հայաստանում  գոյություն  ունեին  մի  քանի  տասնյակի  հասնող  խոշոր  արդյունաբերական  ձեռնարկություններ:    
  Անկախության  հաստատումից  հետո  շատ  կարճ  ժամանակահատվածում  սեփականաշնորվեցին  ու  թալանի  ենթարկվեցին  գործարանները,  բացառությամբ  մի  փոքր  մասի:  Քայքայվեց  Սովետական  Հայաստանից  ժառանգված  տնտեսությունը:  Ահռելի  ծավալների  հասավ  գործազրկությունը,  ինչի  հետևանքով  նաև  արտագաղթը:
  Սովետական  Հայաստանից  ժառանգվեց  նաև  հզոր  մտավոր  և  գիտական  ներուժ:
Մարդիկ  ովքեր  զբաղվում  էին  գիտական  գործունեությամբ  սոցիալական  ծանր  պայմանների  պատճառով  լքեցին  երկիրը:  Եթե  հաշվի  առնենք,  որ  զարգացած  երկրների  կողմից  միշտ  էլ  գոյություն  է  ունեցել  <<ուղեղների  որս>>  կոչված  քաղաքականությունը,  ապա  մեր  գիտական  ներուժի  արտագաղթի  համար  եղել  է  ու  կա  նպաստավոր  պայմաններ:
  Տեղի  է  ունեցել  ֆինանսական  ու  տնտեսական  ռեսուրսների  կենտրոնացում:  Այսինքն  հասարակության  մի  փոքր  հատված  մինչդեռ  թալանում  ու  վայելում  է  մեր  ծնողների  ստեղծածը,  հասարակության  մյուս  հատվածի  սոցիալական  վիճակը  գնալով  վատթարանում  է:  Երկրի բնականոն կյանքի  համար կենսական  նշանակություն  ունեցող  բիզնեսի  ոլորտները  հանձնված  են  մի  քանի  մոնոպոլիստների:  Այս  ցուցակը  դեռ  շատ  երկար  կարող  է  շարունակվել:
  Ես  որպես  հայ  միշտ  էլ  կողմ  եմ  անկախ  Հայաստանի  գոյությանը,  բայց  փաստերը ցույց տվեցին, որ հայ զինվորի արյունով նվաճած  անկախ  Հայաստանը  մի  քանի  կիսագրագետ,  արնախում  և  միայն  կենդանական  բնազդներով  ապրող  մարդկանց  համար  է:
  Հակառակ  այս  ամենի  հայկական  կառավարությունը  անընդհատ  գովաբանում  է  ինքն  իրեն  և  չգիտես  որտեղից  առձանագրում  տնտեսական  աննախադեպ  աճ:  

3 комментария: