Ամեն ինչ Հայաստանի մասին: Համահայկական և համամարդկային տարբեր խնդիրների քննարկում, տարատեսակ կարծիքների, տեսկետների, իրադարձությունների և նորությունների վերլուծություն: Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածների հրապարակում ու վերլուծում:

четверг, 5 января 2012 г.

Հայաստան


Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ):
ՀՀ բաժանվում է 11 միավորների` 10 վարչական մարզերի և մայրաքաղաք Երևանը: Մակերեսով ամենամեծ մարզը Գեղարքունիքն է, ամենափոքրը` Արմավիրը: Բնակչության թվով առաջինը (չհաշված Երևանը) Լոռին, վերջինը՝ Վայոց Ձորը:
ՀՀ տարածքի ամենանեղ մասը մոտ 40կմ է, իսկ ամենալայն կենտրոնական մասը ավելի քան 200կմ: Տարածքի ամենամեծ ձգվածությունը 360կմ է, պետական սահմանի երկարությունը` 1400կմ:
Հայաստանին սահմանակցում են 4 պետություններ: Ամենաերկար սահմանը Ադրբեջանի հետ է, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Վրաստանի, չորրորդը` Իրանի:
Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են`
1. Լինելով ցամաքային պետություն Հայաստանը լիովին կտրված է ծովերից ու օվկիանոսներից:
2. Համեմատաբար հեռու է աշխարհի բարձր զարգացած արդյունաբերական երկրներից:
3. Գտնվում է Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր արևելքին կապող միջազգային ուղիների խաչմերուկում: Հայաստանով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները:
Հայաստանով է անցնում Հարավ-արևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը
Բնական պայմանները և հարստությունները
Հայաստանում՝ ընդհամենը 40հազ. քառ.կմ տարածքի վրա իրար են հաջորդում գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջաններին պատկանող լեռնային ապարները: Հայաստանի ամենահին ապարները գոյացել են պալեոզոյան (570մլն տարի) դարաշրջանից էլ առաջ: Այդ ժամանակ ամբողջ Կուր-Արաքսյան միջագետքը եղել է մի ընդհանուր ծովային ավազան:
Մեզոզոյի կեսերից (150մլն տարի) Կուր-Արաքսյան միջագետքի հարավային մասը բարձրանում է և վերածվում ցամաքի: Տեղի է ունենում ստորջրյա բուռն հրաբխակայնություն: Հետագայում երկրակեղևը այդ հատվածում ծալքավորվում է, և ձևավորվում են Փոքր Կովկասի շատ լեռնաշղթաներ: Մեզոզոյի վերջում (67մլն տարի) Հայաստանի ամբողջ տարածքը ենթարկվում է ծովի ներխուժման: Ցամաքը պահպանվում է միայն տեղ-տեղ՝ կղզիների ձևով:
Հայաստանում հարուստ են մետաղային ու ոչմետաղային հանքատեսակների պաշարները: Մետաղային հարստություններից մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝ պղինձը, մոլիբդենը, ոսկին, կապարը, ցինկը, ալյումինի հումքը: Սև մետաղներից է երկաթը:
Ոչմետաղային օգտակար հանածոներից մեծ պաշարներ ունեն շինանյութերը՝ տուֆը, բազալտը, անդեզիտը, կրաքարը, մարմարը, պեմզան, օբսիդիանը (կամ «սատանի եղունգ»), պեռլիտը, գրանիտը, զանազան կավերը:
Արժեքավոր են նաև կերակրի աղը և հանքային աղբյուրները (ավելի քան 700 աղբյուր, հատկապես Ջերմուկի, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառի և Զուառի հանքային ջրերը):
Բնակչությունը
Հայաստանը դեռևս 10-15հազ տարի առաջ ունեցել է համեմատաբար մեծաքանակ բնակչություն: Այն եղել է աշխարհի առավել խտաբնակ շրջաններից:
Ի տարբերություն հարևան ցեղերի, հայերը ունեցել են իրենց մշակույթը և գիտությանը: Դրա մասին վկայում են բազմաթիվ հուշարձաններ:
Դեռ նեոլիտի դարաշրջանում, հայերը, բացի որսից և վայրի բերքահավաքից, զբաղվում էին նաև երկրագործությամբ: Իսկ էնեոլիտում, երկրագործության հետ մեկտեղ, զարգանում էր նաև անասնապահությունը:
Որոշ բրոնզեդարյա բնակավայրերի մնացորդներ (մ.թ.ա. IV-III հազ.), ինչպիսին են Շենգավիթը, Շրեշբլուրը, Էլարը, Թագավորանիստը, մնում են մինչ այսօր: Դրանց պեղումներից հայտնի դարձավ, որ Հայաստանում զարգացած էր նաև մետաղագործությունը: Հայերը երկաթե զենքեր էին սարքում երկաթի դարաշրջանից երկու հազարամյակ առաջ, և ճակատամարտների ժամանակ, հայկական երկաթե թրերը թղտի նման ծակում էին թշնամու բրոնզե վահանները:
Մ.թ.ա. III հազարամյակից սկսած Հայաստանը ունեցել է ռազմատենչ հարևաններ, որոնք անընդհատ ստիպում էին դիմադրել հայ ժողովրդին: Չնայած աշխատավոր և խաղաղասեր որակների՝ հայ ժողովուրդը միշտ ի վիճակի էր հավաքագրվել, զինվել և արյան մեջ խեղտել տասնյակներ անգամ գերազանցող հարձակվող թշնամական բանակները: Հաճախ հակահարվածները էլ ավելի էին լայնացնում նախկին տարածքները և ընձեռնում էին կայսրություն ստեղծելու հնարավորություն (Ուրարտական թագավորություն, Տիգրան Մեծի կայսրություն): Բայց նույնիսկ հարձակման ժամանակ հայերը միշտ զիջում էին թվաքանակով:
Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին Այդ տիպի համար բնորոշ են աչքերի և մազերի սև նրբերանգներ, միջին կամ միջինից բարձր հասակ, ամրակուռ կազմվածք, լայն ճակատ, գանգի կարճ կլոր ձև, կլոր քիթ:
Բնակչության տարբեր հատվածների բնական պատնեշներով առանձնանալը խանգարել է նույնատիպ սովորությունների ու կենցաղի ձևավորմանը: Այնուհանդերձ, հայերի ազգագրական ընդհանրությունները շատ ավելի էական են, քան տարբերությունները:
Զանազան ռեսուրսների մեջ առանձնանում է այնպիսի մի ենթախումբ, որի շնորհիվ Հայաստանը անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ»: Իհարկե` դա զբոսաշրջիկության ռեսուրսներն են:
Այս փոքր տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշակոթողներ: Բացի քանակից, դրանք բազմազան են, արժեքավոր և, ինչը ամենակարևորն է, կառուցվել են շատ հին ժամանակաշրջաններից սկսած:


                  


Комментариев нет:

Отправить комментарий