Ամեն ինչ Հայաստանի մասին: Համահայկական և համամարդկային տարբեր խնդիրների քննարկում, տարատեսակ կարծիքների, տեսկետների, իրադարձությունների և նորությունների վերլուծություն: Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածների հրապարակում ու վերլուծում:

среда, 18 января 2012 г.

Չվճարվող աշխատավարձեր


  Վերջին  ժամանակներում,  այս  էլ  քանի  անգամ  լսում  եմ,  որ  տարբեր  հիմնարկների  աշխատողներ  դուրս  են  եկել  փողոց  և  պահանջում  են  իրենց  չվճարված  աշխատավարձերը:
  Տարբեր  հիմնարկներ  իրենց  աշխատողներին  մինչև  5-6  ամսվա  աշխատավարձի  պարտք  ունեն:  Ես  չեմ  ցանկանում  խոսել  մասնավոր  դեպքերի  մասին  և  հետևաբար  առանձին  անուններ  չեմ  նշի:
  Կուզենայի  խոսել  բուն  երեևույթի  մասին,  որը  կարծես  թե  մեր  երկրում  դարձել  է  սովորական:  Հետաքրքիրն  այն  է,  որ  մեկ  կամ  երկու  ամսվա  աշխատավարձի  համար  ոչ  ոք  իր  բողոքի  ձայնը  չի  բարձրացնում:  Այդ  դեպքում  ինչի  համար  է  բողոքում  աշխատողը,  երբ  պարտքի  չափը  հասնում  է  հինգ,  կամ  վեց  ամսվա:  Շատ  խելք  պետք  չէ  ունենալ,  որպեսզի  հասկանալ  սրա  պատճառը:  Այսպես  ասած  համբերում  ենք  այնքան  մինչև  <<դանակը  ոսկորին  է  հասնում>>:
  Աշխատողները,  առհամարվելով  իրենց  հիմնարկների  սեփականատերերի  և  ղեկավարների  կողմից,  փորձում  են  իրենց  խնդիրները  լուծել  մեր  երկրի  կառավարության  միջոցով:  Արդյունքում  ստացվում  է,  որ  գործատուների  լկտիությունը  հասել  է  այն  մակարդակի  որ  առանց  կողմնակի  միջամտության  աշխատավարձ  կարող  են  ընդհանրապես  չվճարել: 
  Արդյունքում  կառավարության  միջամտությունից  հետո  աշխատողներին  վճարվում  է  մեկ  կամ  լավագույն  դեպքում  երկու  ամսվա  աշխատավարձ:  Այս  ամենից  հետո  հեռուստատեսությամբ  մեր  կառավարությունը  գովերգում  է  ինքն  իրեն,  որ  վճարվեց  մեկ  ամսվա  աշխատավարձ:  Հետո  գալիս  է  այն  պահը  երբ բոլորը  գոհ  են  և  երջանիկ: 
  Ինչպես  շատ  երկրներում,  այնպես  էլ  մեզ  մոտ  կառավարությունն  ունի  տարբեր  ինստիտուտներ  պաշպանելու  համար  իր  ժողովրդի  շահերը,  մեզ  մոտ  մեղմ  ասած  այս  ինստիտուտները  անգործության  են  մատնված: 
  Չնայած  այս  ամենին  մենք  մեզ  համարում  ենք  Եվրոպական  ընտանիքի  պետություն:

Комментариев нет:

Отправить комментарий